8 գործնական դաս Հռետորական արվեստի և 8 գործնական դաս Խոսքի արվեստ։ Արդյունքն՝ առաջին իսկ դասից, հակառակ դեպքում՝ կվերադարձնենք գումարը։
Մտքերը խառնվում են, իսկ բառերը կորչում են ամենակարևոր պահին:
Ձեզ խնդրում են կրկնել, նորից են հարցնում, լուրջ չեն ընդունում:
Նույնիսկ փոքր լսարանը ֆիզիկական վախ և անհանգստություն է առաջացնում:
Մարդիկ սկսում են նայել հեռախոսներին ձեր ելույթի հենց առաջին րոպեներից:
Երեկոյան կողմ կտրվում է, կոկորդը ցավում է, խոսելը դառնում է անհարմար:
Մրցակիցներն ավելի համոզիչ են թվում, թեև ձեր գաղափարն ավելի լավն է:
Եթե թեկուզ մեկ կետ վերաբերում է ձեզ, ապա դուք ճիշտ հասցեով եք եկել։
8 դաս, որոնք բեմի վախը կվերածեն բացարձակ վստահության։ Դուք կսովորեք ճիշտ կառուցել խոսքը, պահել լսարանի ուշադրությունը և խոսել այնպես, որ ձեզ հիշեն։
Մեր ուսուցման մեթոդաբանությունը ներառում է առաջադեմ VR տեխնոլոգիաներ։ Ավարտական դասին ուսանողները հնարավորություն են ստանում ելույթ ունենալ վիրտուալ դահլիճում։
VR ակնոցների միջոցով սիմուլյացվում է իրական հանրային ելույթի միջավայր՝ հարյուրավոր հանդիսատեսներով։ Սա օգնում է վերացնել բեմի վախը և պատրաստում է ուսանողներին իրական կյանքի ցանկացած ելույթի։
Ռեալիստական բեմի մոդելավորում
Մենք ստեղծել ենք լավագույն պայմանները ձեր արդյունավետ ուսումնառության համար։
Մեր գործնական մեթոդաբանությունը երաշխավորում է ձեր խոսքի զարգացումը բոլոր առանցքային ուղղություններով։
Կվերացնեք լսարանի առաջ հուզմունքն ու բեմի վախը ընդմիշտ
Կխոսեք փաստարկված, կառուցողական և հեշտությամբ կլուծեք վեճերը
Կունենաք խորը, ծավալուն և հաճելի հնչողություն ցանկացած պահին
Կազատվեք կոկորդային և մարմնական սեղմվածություններից
Կփոխանցեք ձեր գաղափարները վստահելի և հարգանք ներշնչող տոնով
Կարժևորեք ձեր մասնագիտական որակները ճիշտ ինտոնացիայով
Կկառուցեք հետաքրքիր սլայդներ և կպատմեք կենդանի պատմություններ
Կհաղորդեք վստահություն և դինամիկա տեսախցիկի առջև
Կբարձրացնեք ձեր վաճառքներն ու վստահությունը ճիշտ շփմամբ
Թույլ չեք տա լսարանին շեղվել դեպի հեռախոսները ձեր ելույթի ժամանակ
Ցանկանում եք խոսել այնպես, որ թիմն ու գործընկերները ձեզ լսեն առաջին իսկ բառից
Ցանկանում եք համոզել հաճախորդներին ձեր ձայնով և ճիշտ ինտոնացիայով, այլ ոչ միայն բառերով
Ունեք արժեքավոր գաղափարներ և փորձառություն, բայց պակասում է վստահությունն ու հանրային խոսքի հմտությունը
Տեսախցիկի առաջ ձայնի որակը, տեմպը և էներգետիկան ավելի կարևոր են, քան պատկերը։ Թույլ խոսքի պատճառով դուք կորցնում եք ձեր լսարանին:
Անկախ նրանից՝ դուք Reels եք նկարահանում, վարում եք փոդքասթ, թե զարգացնում եք անձնական բրենդը TikTok-ում և YouTube-ում, ձեր ձայնը ձեր գլխավոր զենքն է։ Մենք կօգնենք ձեզ խոսել այնպես, որ մարդիկ չցանկանան թերթել ձեր տեսանյութը։
Մեր ծրագիրը հատուկ հարմարեցված է այն փորձագետների, քոուչների, ինֆլյուենսերների և բլոգերների համար, ովքեր պարբերաբար հայտնվում են կադրում և ցանկանում են վաճառել իրենց ծառայությունները բացառապես վստահելի և հեղինակավոր խոսքի միջոցով։
Ձեր ձայնի հնչողությունը որոշում է դիտողի մնալը առաջին վայրկյաններից
Հստակ դիկցիան և դինամիկ ինտոնացիան երկարացնում են դիտման ժամանակը
Մարդիկ գնում են նրանցից, ում ձայնը հնչում է վստահ, հաստատուն և հեղինակավոր
Կսովորեք խոսել դիաֆրագմայով՝ առանց ձայնալարերը վնասելու
Հայաստանի առաջին ռադիո Dj Hay FM 105.5; 30+ տարվա փորձ։ Radio Marshall և Ռադիո Շանսոնի գովազդային խմբագիր և դիկտոր։ Միջոցառումների սցենարիստ և հաղորդավար։ Տարբեր ընկերությունների Brand Voice։ Մասնագիտացումը՝ ձայնի հետ աշխատանք։
Դերասանուհի,《Ձեռք Ձեռքի》 հաղորդման հեղինակ, վարող, բեմական խոսքի և դերավարպետության դասախոս։ Մասնագիտացումը՝ հանրային ելույթների մարզիչ։
Հանրային ռադիոյի մեկնաբան, ավագ լրագրող, խմբագիր։ Գովազդային հոլովակների սցենարիստ և դիկտոր։ Մասնագիտացումը՝ ձայնի հետ աշխատանք։
«3 դասից հետո ես պրեզենտացիա ներկայացրեցի տնօրենների խորհրդին։ Խուճապի չմատնվեցի։ Խոսում էի հստակ։ Հետո գործընկերներս հարցնում էին, թե որտեղ եմ այդպես սովորել։»
«Ես դասախոս եմ, կարծում էի՝ ձայնային խնդիրներ չունեմ։ Պարզվեց՝ ողջ կյանքում խոսել եմ «ռնգային»։ Արդեն 2-րդ դասին զգացի, թե ինչպես է փոխվում հնչողությունը։»
«Մանկուց վախենում էի ելույթներից։ Դասընթացից հետո հանդես եկա դիպլոմայինի պաշտպանությանը և գերազանց ստացա։ Հանձնաժողովն ասաց, որ խոսքս «օրինակելի» էր։»
Օգնում է արագ հասկանալ յուրաքանչյուր փաթեթի պայմաններն ու հնարավորությունները։
| Հնարավորություններ | Առցանց մասնակցություն | Հռետորական արվեստ | Խոսքի արվեստ | Համակցված փաթեթ |
|---|---|---|---|---|
| Դասերի քանակը | 8 կամ 16 առցանց դաս | 8 գործնական դաս | 8 գործնական դաս | 16 համալիր դասընթաց |
| Ձևաչափը | Ուղիղ հեռարձակում | Օֆլայն (Լսարան) | Օֆլայն (Լսարան) | Օֆլայն (Լսարան) |
| Դասերի տեսագրություններ | Միայն դիտում | YouTube փակ հղում | YouTube փակ հղում | YouTube փակ հղում |
| Մարզչի հետադարձ կապ | Ոչ | Անհատական | Անհատական | Ամբողջական |
| Մուտք Telegram չատին | Ոչ | Մշտական | Մշտական | VIP չատ |
| Ավարտական Սերտիֆիկատ | Թվային | Պաշտոնական | Պաշտոնական | Միասնական |
| VR Սիմուլյատոր | Ոչ | Ավարտական դասին | Ոչ | Անսահմանափակ |
| Առաջին դասի երաշխիք | Ոչ | 5000 AMD վերադարձ | 5000 AMD վերադարձ | Լիարժեք երաշխիք |
| Առաջ և հետո | Ոչ | Ոչ | Այո | Այո |
💡 Հետվերադարձի երաշխիք. Եթե առաջին դասից հետո որոշեք չշարունակել ուսուցումը, 5 000 դրամ գումարը վերադարձվում է 24 ժամվա ընթացքում՝ համաձայն հետվերադարձի քաղաքականության։
Մասնակցեք դասերին աշխարհի ցանկացած կետից։ Յուրաքանչյուր դասից առաջ մասնակիցները ստանում են փակ հղում դիտման համար։ Օնլայն փաթեթները նախատեսված են միայն դիտման և ունկնդրման միջոցով սովորելու համար։
Մասնագիտացված թրեյնինգներ և վարժանքներ ընկերությունների համար:
Իքս Ակադեմիան առաջարկում է հատուկ մշակված կորպորատիվ ծրագրեր, որոնք ուղղված են ձեր թիմի հաղորդակցման, վաճառքների և ներկայացման հմտությունների զարգացմանը։
Լսե՛ք մեր ուսանողների ձայնային տվյալների փոփոխությունը 8 գործնական դասընթացից առաջ և հետո։
Նախկինում՝ արագ և շնչահեղձ խոսք։ Հետո՝ հանգիստ, խորը դիաֆրագմալ հնչողություն։
Նախկինում՝ անհստակ դիկցիա, «ռնգային» ձայն։ Հետո՝ կայուն կրծքային ռեզոնանս, հստակ արտաբերում։
Հալաբյան 5/2, Երևան, Հայաստան